Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ ՀՀ զինված ուժերը՝ օդում, թե ցամաքում, պատրաստ են լիարժեք պաշտպանության: Այս մասին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով:
«Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո’վ»,- նշել է նա:
ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ ՀՀ ԶՈւ ինքնաթիռներն անցումներ են կտարել՝ ուղեկցելով դրան ՀՀ պետական դրոշի ծածանմամբ և պատկերմամբ օդում։