Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է հիմնում և պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին
Advertisement 1000 x 90

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է հիմնում և պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2015թ., դառնում է կուսակցություն` «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվամբ: Հունիսի 30-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության առաջնորդի հիմնական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համագումարի ընթացքում հայտնեց, որ նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Հայաստանում առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Անդրիաս Ղուկասյանը նաև հայտնեց, որ կուսակցության վարչությունը նորաստեղծ քաղաքական ուժի նախագահի պաշտոնում առաջադրելու է իր թեկնածությունը: «Գտնում ենք, որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ իրար լրացնելով: «Քաղաքացիական պայմանագիր»-ը իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում: Մենք լինելու ենք վարչապետի և ՔՊ-ի կողքին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:



Նման նյութեր