Սառը և ձմեռային սեզոնին մրսածությունը, հարբուխն ու հազն անբաժանելի են մեզանից: Սա ամենատհաճ երևույթներից մեկն է, որը հանգիստ չի տալիս մեզ: Մեզ չեն օգնում նույնիսկ բազմաթիվ օշարակները: Այս բոլոր քիմիական միջոցների փոխարեն՝ կարող եք ինքնուրույն պատրաստել հազի դեմ օշարակ, որը կօգնի անգամ ամենաչոր հազի դեպքում:
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական օշարակի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել հազի դեմ՝ անկախ տարվա եղանակից:
Բաղադրություն
- 200 գրամ շագանակագույն շաքար
- 200մլ ջուր
- 1թ/գ կտավատի սերմ
- 1թ/գ եղեսպակ
- 1թ/գ althaea officialis (կարելի է գտնել դեղատներում)
- 1 կտրատած կիտրոն
Բոլոր բաղադրիչները եփեք ցածր կրակի վրա: Կարող եք նաև մեղր ավելացնել՝ համ տալու համար (հիշեք, որ մեղրը պետք է ավելացնել այն ժամանակ, երբ օշարակը կսառչի, քանի որ տաք ջրի մեջ այն կորցնում է իր սննդարար հատկանիշները): Օշարակը դրեք սառնարանում և սպասեք՝ մինչև խյուսանման զանգված ստանաք: Ամեն օր մի քանի ճաշի գդալ կերեք այս զանգվածից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը