Ձվի սպիտակուցի միջոցով վերացրեք աչքերի տակի պարկերը
Advertisement 1000 x 90

Ձվի սպիտակուցի միջոցով վերացրեք աչքերի տակի պարկերը

Բոլորն են ցանկանում առողջ և գեղեցիկ արտաքին ունենալ, սակայն ժամանակի ընթացքում՝ տարիքի հետ, դեմքին ավելանում են տարատեսակ բծեր, աչքերի ներքևի հատվածներում գոյանում են պարկիկներ: Այս հատվածը հենց առաջինն է, որը մատնում է տարիքը:

Երբ մեծանում ենք, աչքի շուրջ գտնվող մկանները թուլանում են և առաջանում են պարկիկներ: Բնական ճարպերն ու հեղուկները կուտակվում են աչքերի ներքևի հատվածներում և լայնացնում մաշկը, որի արդյունքում էլ այն թուլանում է:

Այս պարկիկների ծանրությունից աչքերը հոգնում են: Այս դեպքում նաև շատ դժվար է որևէ դիմահարդարում անել:

Այս խնդիրը լուծելու համար ոչ մի վիրահատություն անհրաժեշտ չէ: Պարզապես հետևեք մի քանի խորհուրդների և օգտագործեք բնական բաղադրատոմսեր:

Բաղադրություն

  • 1 ձվի սպիտակուց
  • Բամբակի կտոր

Նախ մաքրեք աչքերը, որ ոչ մի դիմահարդարում չլինի: Ձվի սպիտակուցն առանձնացրեք, բամբակը թրջեք սպիտակուցի մեջ և տարածեք աչքերի պարկերին:  Աչքերը փակ պահեք, մինչ սպիտակուցը կչորանա:

Ակնհայտ արդյունքի համար կպահանջվի մի քանի պրոցեդուրա: Մի որոշ ժամանակ անց կնկատեք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը