«Հայրիկիս չէի ասել, պարզվեց` գիտի». Մարտա Կիրակոսյանի նոր դաջվածքը ու Ղազախստան մեկնելու առիթը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայրիկիս չէի ասել, պարզվեց` գիտի». Մարտա Կիրակոսյանի նոր դաջվածքը ու Ղազախստան մեկնելու առիթը. life.tert.am

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն արդեն հասցրել է վայելել ամառային հանգիստը: Նա, Գրիգոր Կյոկչյանն ու Երգի պետական թատրոնի մյուս մենակատարները մեկնել էին Ղազախստան: Աստանայում անցկացրած օրերի մասին Մարտան պատմել է Tert.am Life-ին:

Երգչուհին նշեց, որ առաջին անգամ էր Ղազախստանում, որտեղ անցկացրած 9 օրվա մեծ մասը Մարտան նախընտրել է պասիվ լինել:

«Ի տարբերություն ընկերներիս, շատ չեմ շրջել քաղաքով: Բավարարվում էի երեկոյան զբոսանքներով: Մեկնել էի կոնկրետ պասիվ հանգստի: Այդ իսկ պատճառով տպավորությունների մասին դժվար է խոսել: Քաղաքը նոր էին վերակառուցում: Կարելի էր բազմաթիվ նոր կառուցվող շենքեր տեսնել և սակավաթիվ բնակչություն: Աստանայում հին շունչ կար, բայց փորձում էին մոդեռնիզացնել: Գուցե, տասը տարի անց կարողանան Դուբայի նման քաղաք ստանալ»,- ասաց Մարտան:

Յուրաքանչյուր նոր երկիր բացահայտելիս կարևոր է նաև նրա խոհանոցին ծանոթանալն ու ազգային ուտեստները համտեսելը: Երգչուհին նշեց, որ այդ տեսանկյունից իր համար հետաքրքիր բացահայտումներ չի արել՝ ղազախական խոհանոցն իրեն դուր չի եկել. «Ամեն բան շատ յուղոտ էր պատրաստվում, ինչը ես չեմ սիրում: Հիմնականում գառան մսով ուտեստներ էին»:

Մարտայի խոսքով՝ Երգի պետական թատրոնի իրենց խումբը, որն ավելի քան 7 տարի է՝ գործում է, բազմաթիվ երկրներում է եղել ինչպես աշխատանքային այցերով, այնպես էլ հանգստի նպատակով: «Ամեն տարի միասին Ղարաբաղ ենք գնում հանգստի: Եթե բոլորս միասին ենք, ապա նույնիսկ ամենավատ ու անհետաքրքիր վայրում էլ հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մենք՝ հինգս էլ շատ տարբեր, բայց ուրախ մարդիկ ենք մեր տեսակով»,- ասաց նա։

Մարտան հաճախ է ներկայանում տարբեր ֆոտոշարքերով: Աստանայում լուսանկարվելու առիթը ևս երգչուհին բաց չի թողել: «Դա պրոֆեսիոնալ ֆոտոշարք չէր, պարզապես իմ մտահղացմամբ մի քանի լուսանկար արեցի, որոնք ինքս էլ մշակել եմ»,-ասաց նա:

Երգչուհին նշեց, որ կրկին վերադարձել է աշխատանքային ռիթմին, իսկ ամառային հանգստի մասին առայժմ չի մտածել: «Երգի պետական թատրոնում ավարտական խումբ ունեմ: Աշակերտներիս կճանապարհեմ, նոր կմտածեմ հանգստի մասին: Դեռ չգիտեմ երկրից դուրս կհանգստանամ, թե կմնամ այստեղ»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ life.tert.am