Երկվորյակներ: Շատ դժվար է հասկանալ՝ ինչ են իրականում ցանկանում Երկվորյակները. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այս պահին կարող են սիրող և ուշադիր լինել, հաջորդ վայրկյանին՝ օտարված և սառը: Նրանք շատ փոփոխական են, այդ պատճառով հնարավոր չէ կանխատեսել՝ ինչ կզգան և ինչ կցանկանան հաջորդ վայրկյանին:
Երկվորյակներին զուգընկեր է հարկավոր, ով կկարողանա ընդունել նրանց երկակի բնավորությունը և տրամադրության փոփոխականությունը:
Կարիճ: Կարիճներն ամենաշատը վախենում են, որ իրենց ցավ կպատճառեն: Հենց այդ պատճառով նրանք մինչև վերջ չեն վստահում, հոգու խորքում միշտ բազմաթիվ գաղտնիքներ են պահում իրենց մասին:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են փորձում անմատչելի երևալ՝ գերակայող դիրք զբաղեցնելու և իրենց պաշտպանելու համար: Նախքան վստահելը երկար ժամանակ փորձում են զուգընկերոջը:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ոչ միայն անմատչելի, այլև անորսալի լինել: Նրանք շատ են սիրում ազատություն, անկախություն, այդ պատճառով չեն էլ կարողանում մտածել որևէ սահմանափակման մասին: Մինչ հարաբերությունների լրջանալն Աղեղնավորներն իրենց քամու նման ազատ են զգում: Ամուսնությունից հետո մի փոքր հանգստանում են, հասկանում, որ սարսափելի ոչինչ չկա:
Ջրհոս: Կարող են մեկ՝ ջերմ, մեկ՝ սառը լինել: Լուրջ, երկարաժամկետ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ հյուծվում են, գոնե մի փոքր ազատության կարիք ունենում: Իսկ երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկսում են ձանձրանալ զուգընկերոջ կողքին, հեռանում են նրանից: Շատ դժվար է տեսնել Ջրհոսների իրական զգացմունքները, քանի որ վերջիններս հակված են ցույց չտալ դրանք:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը