Playboy-ի մոդելը և իսլամը
Advertisement 1000 x 90

Playboy-ի մոդելը և իսլամը

Բրիտանական Big Brother շոուն լի է ամենօրյա անակնկալներով: Այսօր բրիտանական մամուլի խորագրերը փայլում են Playboy-ի մոդել Քլոե Հանի լուսանկարներով:

25-ամյա մոդելը անցած շաբաթ դուրս է մնացել Channel 5 ռեալիթի շոուից: Իսկ այսօր արդեն հայտնվել է «կրքոտ» մոդելի հարցազրույցով, որի ժամանակ պատմել է, թե ինչպես քիչ էր մնացել իսլամ ընդուներ:

Daily Star-ի փոխանցմամբ՝ Քլոեն հայտարարել է, որ 2012-ին ցանկանում էր հավատափոխ լինել, երբ ամուսնացել է Մոհամմեդ Իմրան Հանի հետ, որից շուտով բաժանվել էր: Քլոեն արաբերեն է սովորել և կերել միայն «հալալ» կերակուր:

372A988B00000578-3742165-image-a-72_1471293370810

372AC30600000578-3742165-image-m-67_1471292815574_1

«Երբ ամուսնացա, երկու տարի իսլամ էի ուսումնասիրում, արաբերեն սովորում, ուտում «հալալ» կերակուր և այլն»,- ասել է Քլոյեն:

Ասում են, որ Քլոեն ամուսնու ազդեցությամբ նույնիսկ անունն էր փոխել՝ Սաֆիա («անարատ» – խմբ.): Չնայած նրա ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ Քլոյեն իսլամ չի ընդունել, միայն դասընթացների է հաճախել՝ այդ կրոնի մասին ավելի շատ բան իմանալու համար: «Քլոեն Սաֆիայի է անվանափոխվել, քանի որ սիրում է շափյուղա քարը (սապֆիր) և ցանկանում է այդ անվամբ ոսկերչական իրերի գիծ բացել»,- նշել են աստղի ներկայացուցիչները:

Առայժմ պարզ չէ՝ ինչու է Քլոյեն մի բան հայտարարում, իսկ նրա ներկայացուցիչներն՝ մեկ այլ: Մամուլը նաև հիշեցրել է նրա նախկին ամուսնու մասին: Պարզվում է՝ 2013 թվականին նա մասնակցել է ապօրինի ավտոարշավների և Բրեդֆորդում իր Audi RS3-ով մահացու վթարի է ենթարկել հեծանվորդի (լատվիացի Վիտալիս Ռոզենբերգսին): Նրան դատապարտել են 4-ամյա ազատազրկման: