Բաբկեն Թունյանի հրապարակումը.
Մի քանի օգտատերեր (հիմնականում ֆեյքեր) սիրուն «պասերով» փորձում են շրջանառության մեջ դնել էն հիմար միտքը, որ չհայտարարագրված մի քանի մլն դոլարի ավանդների բացահայտումը կարող է վնասել բանկային համակարգին։ Իբր՝ հիմա մարդիկ կվախենան ու իրենց ավանդները կհանեն բանկերից։
Համ միտքն է հիմար, համ իբր անհանգստությունն է ծիծաղելի։
Ամեն դեպքում, ասեմ, որ նման վտանգ չկա։ Եթե մեկը կարող է հիմնավորի, որ էդպիսի վտանգ կա, թող արտահայտվի՝ քննարկենք։
Բայց ամեն դեպքում, մեր բանկային համակարգով ու ավանդներով «խիստ մտահոգ» ֆեյքերի համար ասեմ, որ ապրիլյան նվազումից հետո մայիսին ավանդները աճել են ու դուրս եկածը արդեն 80%-ով վերականգնվել է։ Թվերը արդեն կան։ Նենց որ, հանգիստ քնեք))
Հ.Գ. – Որ ավելի կոնկրետ լինի, ավելացնում եմ ԿԲ տվյալները։
ՀՀ բանկերի ավանդները (ներառյալ ցպահանջ հաշիվները)՝ ամսվա վերջի դրությամբ
2018թ. մարտ՝ 2 տրլն 643.2 մլրդ դրամ
2018թ. ապրիլ՝ 2 տրլն 539.4 մլրդ դրամ
2018թ. մայիս՝ 2 տրլն 616.7 մլրդ դրամ։