Բաբկեն Թունյանի գրառումը.
Ամուլսարի ճամփեքը փակում եք, ձեր իրավունքն է։ Բայց կասե՞ք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ու մյուս հանքերի ճամփեքը ինչի՞ չեք փակում։ Մանավանդ, որ դրանք գործող հանքեր են ու ինչքան գիտեմ, բնապահպանական առումով, մեղմ ասած, չեն փայլում։
Այսինքն, փաստացի վնաս տվողներին անտեսում եք, պոտենցիալ (չապացուցված) վնաս տվողի դեմ եք պայքարում։
Երկակի ստանդարտները լավ բան չեն. պայքարելուց բոլորի դեմ պայքարեք՝ նույն էնտուզիազմով։