«Դոմիկները» Հայաստանում այլևս դեր չունեն. սփյուռքի նախարար
Advertisement 1000 x 90

«Դոմիկները» Հայաստանում այլևս դեր չունեն. սփյուռքի նախարար

«Դոմիկները» Հայաստանում այլևս դեր չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:

Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա գրել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլ արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք:

«Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»,- մասնավորապես նշված է գրառման մեջ:



Նման նյութեր