Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումը.
Եթե իրոք գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է և նրա հիվանդությունը համատեղելի չէ կալանավորման հետ, ապա, անկասկած, նրա խափանման միջոցը պետք է մեղմացվի։
Այսօր մենք ամեն օր ականատես ենք լինում խափանման միջոցի մեղմացման դեպքերի՝ լուրջ ու ծանր հանցագործությունների դեպքերով, իսկ ինչը՞ պետք է խանգարի կամ ինչու՞ չպետք է այս մարդու դեպքում նույնպես մարդասիրական մոտեցում դրսևրորվի, հատկապես, որ հիվանդությունները մտացածին չեն։