
Ուշադրություն. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7. խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: