
Պետությունն ազգի ճակատագիրը կազմակերպելու գործիք է՝ այն միշտ էլիտայի ձեռքում է, ու պատմությունը, մեծ հաշվով, ոչ այդքան ազգերի, որքան էլիտաների պատմություն է: Էլիտան իրականությունը մեկնելու միջոցով հասարակական զարգացումը պայմանավորողն է: Մի երկիր կա աշխարհում, որի էլիտան քիչ է ամբողջ օրը հարսանիքների ու ատամհատիկների մեջ է, դեռ մի բան էլ աշխատում է իր զավակներին միմյանց հետ ամուսնացնել ու վերածվել փակ «կաստայի», ինչպես ասենք Հնդկաստանում է:
Գուշակեք՝ ո՞ր երկրի մասին է խոսքը: Եթե էլիտան առողջ է՝ ամեն ինչ կարգին է, եթե ոչ՝ ապա միանգամից ընկնում է արտաքին կառավարման տակ, ավելին՝ ինքն է սկսում արտաքին կառավարման աղբյուր որոնել ու սովորաբար գտնում է: