
Ծանր հիվանդության պատճառով երգչուհի Նադեժդա Սարգսյանը Նաիրի բժշկական կենտրոնում է։ Բ/կ-ի տնօրեն Անատոլի Գնունին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Նադեժդա Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի օր է տիկին Նադեժդան այստեղ, բայց մի քանի օր է՝ ինչ ինքնազգացողության կտրուկ վատացմամբ տեղափոխել են այստեղ: Սկզբից վերակենդանացման բաժանմունքում էր, վիճակը մի փոքր բարելավվեց, հիմա նորից տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք»,- մեզ հետ զրույցում ասաց Անատոլի Գնունին:
Ամբողջությամբ՝ armtimes.com