Wnews.am–ն առաջարկում է միասին ծանոթանալ հայ պաշտոնյաներից մի քանիսի ֆեյսբուքյան էջերի վերջին իրադարձություններին։ Ինչպե՞ս են վերջիններս անցկացրել իրենց հանգստյան օրերը. ներկայացնում ենք ստորև։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա է եղել Պուչինիի «Տոսկա» օպերային և կիսվել իր տպավորություններով.
«Երեկ «Տոսկա» ֊ ի առաջնախաղն էր։ Գեղամ Գրիգորյանի երազանքն իրականություն դարձավ։ Այնպիսի տպավորություն էր, որ կարծես հրավիրել էինք աշխարհի լավագույն օպերային թատրոնների լավագույն մենակատարներին։ Մեր աստղերն էին , որ զարդարում են աշխարհի օպերային բեմերը։ Լավագույն ձսյներն էին ։ Չգիտեմ ինչպես, բայց առաջին անգամ էր, որ Նվագախումբն այդքան հնչեղ էր և կատարումն այդքան բարձրարժեք։ Շնորհակալություն դիրիժորին` Ջանլուկա Մարչիանոյին։ Հայտնագործություն էր ներկայացման բեմադրող ռեժիսորը` Նաիրե Ստեփանյանը։ Փոքրաթիվ և փոքր ծավալի դեկորացիաներով, օգտագործելով ժամանակակից տեսաձայնային բոլոր հնարքները, ռեժիսորական բարձր վարպետությամբ նա ապացուցեց ,որ օպերայի ասելիքը դեռ առջևում է,հաղթանակները դետ պետք է գան… Եվ ինչպես արձանագրեցինք Կոնստանտին Օրբելյանի հետ միասին… Սա սկիզբն է մեծ շարունակության…»:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին ընտանիքի հետ ուրախ ժամանակ է անցկացրել երևանյան ռեստորաններից մեկում.
Պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր ընկերներին տեղեկացրել է, որ թեպետ ոլորել է ոտքը, սակայն բարձր տրամադրություն ունի.
«Դատելով զանգերի և նամակների քանակից՝ ավելի ճիշտ կլինի գրեմ։ Կոտրվածք չկա, ոտքս պարզապես ոլորվել է, պետք է հետևել բժշկի ցուցումներին։
Ես տանն եմ, տրամադրությունս բարձր է՝ չնայած ցավին։ Իհարկե մի քանի օր դժվար կլինի, բայց երբ ընտանիքս, հարազատներս և ընկերներս կողքիս են, իսկ աղջիկս՝ էներգիայի լավագույն աղբյուրս է, ինձ ոչինչ չի կարող ընկճել!
Իրոք շնորհակալ եմ հոգատարության և ջերմ խոսքերի համար։ Դուք ինձ ուժ եք տալիս։
Դուխով!»,- գրել է Նաիրա Կարապետյանը։
ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ, ֆեյսբուքյան ակտիվիստ Արմեն Աշոտյանը ընկերոջ հետ ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով.
«Անդրեյը մանկության այնքան հին ընկեր է, որ հետը Modern Talking-ի և Sabrina-յի նոր կլիպերը Утреняя почта-յով ենք նայել»։