ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել ցանկալին իրականության փոխարեն ներկայացնող անձանց կողմից մատուցվող տեղեկատվությանը: Տիգրան Բալայանը նման տեսակետ արտահայտեց՝ անդրադառնալով այն հարցադրմանը, որ «մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Չեխիայում ՀՀ դեսպանն օժանդակել է նախկին իշխանավորներին անշարժ գույք ձեռք բերել: Արդյոք որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը»:
«Առիթ ունեցել եմ այս ճեպազրույցների ժամանակ անդրադառնալ նման մի հարցի։ Մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված կամ մատուցվող տեղեկավությանը նորից եմ խնդրում լուրջ մի վերաբերվեք»,- ասաց Տիգրան Բալայանը:
Որպես անլրջության ապացույց՝ ԱԳՆ խոսնակը հիշատակեց լրատվական կայքերից մեկում տպարագրված հոդվածը, որտեղ հեղինակը նշում է, թե իր ջանքերով է Սաֆարովը դատապարտվել ցմահ ազատազրկման: «Ով առնչվել է Սաֆարովի դատավարությանը, փայլունկարող է ներկայացնել այդ անձնավարության՝ ցանկալին իրականության տեղ անցկացնելու գործունեության արդյունքները»,- հավելեց Տիգրան Բալայանը: