Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը
Advertisement 1000 x 90

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով»,- հավելեց նա:

Սոնա Տռուզյանն ասաց, որ մանրամասներ կհայտնի ավելի ուշ: