Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ահազանգը ստացվել է հուլիսի 3-ին, ժամը 14:45-ին. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: