1907թ. Հուլիսի 3-ին, գիշերվա ժամը 2-ին Ալեքսանդրապոլի Բեհբութեան փողոցով մի կառք էր սլանում: Կառքում էր գտնվում` հայկական ջարդերի հրահրիչ, Թիֆլիսի նախկին գեներալ-նահանգապետ Մաքսուդ Ալիխանով-Ավարսկին իր 16 ամյա կադետ որդին, և գեներալ Գլեբովի կինն ու դուստրը…
Առաջին ոստիկանական քաղաքամասից քիչ հեռու, Գ. Ղասապյանի տան անկյունում անհայտ անձի ձեռքով մեկը մյուսի հետևից կառքի մեջ են նետում 2 նռնակ, որի պայթյուններից զոհվում են հայատյաց գեներալ Ալիխանով-Ավարսկին, գեներալ Գլեբովի կինը և կառապանը…
Նկարում ռումբեր նետողները` Դրաստամատ Կանայանը (Դրոն) իր ընկերոջ` Մարտիրոս Չարխչյանի հետ:
Ալեքպոլյան պատմություններ ֆեյսբուքյան էջից