«Բարձրացնե՛լ ազատականացված հայ ժողովրդի հանգսի մակարդակը». Լիլիթ Պիպոյանի կոչը ՀՀ Մշակույթի Նախարարին
Advertisement 1000 x 90

«Բարձրացնե՛լ ազատականացված հայ ժողովրդի հանգսի մակարդակը». Լիլիթ Պիպոյանի կոչը ՀՀ Մշակույթի Նախարարին

Բացօթյա սիմֆոնիկ համերգներ․․․ ե՞րբ կմտնեն մեր առօրյա։ Հանգիստը կամակերպելու բարձր մակարդակ, կյանքի վայելքի մեկ այլ՝ տաշ-տուշից ու «չալաղաջից» բարձր, շքեղ ըմբռնում, երջանկության մի այլ զգացողություն։

Մի՞թե մենք արժանի չենք դրան։ Հարգելի մշակույթի նախարարություն, մտածի՛ր դրա մասին։

Ֆուտբոլը վերջանա, այս ամառվա տապին ամեն շաբաթ այդպիսի նվեր արա մեզ։ Թեթև, պոպուլյար սիմֆոնիկ երաժշտության համերգներ։

Այ, տեղը չգիտեմ, ինձ հուշեք, հարգելի բարեկամներ։ Ծիծեռնակաբերդու՞մ, Հաղթանակի այգու՞մ, Թոխմախի լճի շու՞րջ (իմիջիայլոց, սքանչելի լիճ է, մի տեսակ անտեսված)․․․դուք լրացրեք։

Կարգախոս․ «Բարձրացնե՛լ ազատականացված հայ ժողովրդի հանգսի մակարդակը»:

Լիլիթ Պիպոյան