Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Նեյմարի սիմուլիացիան` Բրազիլիա-Մեքսիկա հանդիպման ժամանակ (2:0).
«Ինչ-որ մեկը պետք է Նեյմարին ասի, որ նա կա՛մ պետք է մարդկանց ստիպի լացել, կա՛մ ծիծաղել: Երբ տեսա, թե ինչպես նրան հարվածեց մեքսիկացի ֆուտբոլիստը` ցանկացա լացել: Այնուհետև, երբ նա սկսեց վազել խաղադաշտում, հազիվ էի զսպում ծիծաղս»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիան շարունակում է պայքարը ԱԱ-2018-ում և քառորդ եզրափակչում կմրցի Բելգիայի հետ: