Մարադոնային «բռնացրել են» իրենից 30 տարով երիտասարդ մոդելի հետ կրքոտ համբուրվելիս
Advertisement 1000 x 90

Մարադոնային «բռնացրել են» իրենից 30 տարով երիտասարդ մոդելի հետ կրքոտ համբուրվելիս

Շաբաթ օրվա Կազանի խաղը, որը հյուրընկալել էր Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներին, իրոք նյարդային էր։ Սակայն ամենահիմնական արգենտինացի երկրպագուն՝ Դիեգո Մարադոնան, փորձում էր իրեն չափի մեջ պահել, – գրում է Daily Star-ը։

Նիգերիայի հետ Արգենտինայի խաղից հետո, որտեղ նախկին ֆուտբոլիստը իրեն անվայել էր պահել, այս անգամ նա որոշել էր զերծ մնալ բուռն զգացմունքներ արտահայտելուց՝ դրա փոխարեն ընտրելով կրքոտ համբույրները։

Հենց այդպես 57-ամյա Դիեգոն նախընտրել էր նշել գոլերը 27-ամյա մոդել Ռոսիո Օլիվայի հետ։ Սիրահարները չեն քաշվել ի ցույց դնել իրենց զգացմունքները ընկերների և արգենտինական աստղի գործընկերների ներկայությամբ։

Իհարկե, Մարադոնայի հանգստությունը չօգնեց նրա թիմին քառորդ եզրափակիչ անցնել։ Արգենտինայի հավաքականը 4:3 հաշվով զիջեց ֆրանսիացիներին և լքեց աշխարհի առաջնությունը։

1in.am