Բրիտանական Burberry-ին պետք է լուրջ մտահոգվի Սուկի Ուոթերհաուսի մազերի խնամքի միջոցների համար: Հայտնի ապրանքանիշի դեմքերից մեկն ու Բրեդլի Քուփերի նախկին ընկերուհի Սուկին խոստովանել է, որ ստիպված է դիմել մի քանի խորամանկ քայլերի, որպեսզի մազերը ստանան իրեն ցանկալի տեսքը: «Չեմ սիրում, երբ մազերս մաքուր են, այդ դեպքում դրանք չափազանց բարակ են, փափուկ, դրա համար երբեմն դրանք լվանում եմ գազավորված ըմպելիքով: Coca-Cola-ն մազերիս խառը տեսք է հաղորդում, ասես նոր եմ վերադարձել Ամազոնից»,- US Weekly-ին տված հարցազրույցում պատմել է մոդել և սկսնակ դերասանուհի Սուկի Ուոթերհաուսը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը