Ա. Վարդանյանը չի օգտվել «Հայաստան» հիմնադրամի գումարներից. փաստաբան. tert.am
Advertisement 1000 x 90

Ա. Վարդանյանը չի օգտվել «Հայաստան» հիմնադրամի գումարներից. փաստաբան. tert.am

-Պարո՛ն Վարոսյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում գործող այն կառույցներից է, որտեղ անցկացնում է միջազգային ֆինանսական և ֆիզիկական աուդիտ: Հիմա ԱԱԾ-ի հայտնած տվյալներով՝ Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ աուդիտն անցկացվել է:

-Քանի որ հիմնադրամից ոչ մի լումա չի պակասել, դրա համար էլ Արա Վարդանյանին ոչ ոք անգամ չի կասկածում յուրացում կամ վատնում կատարելու մեջ: Ճիշտ եք նշում՝ միջազգային աուդիտ է անցկացվում, ընդ որում, մի տեսակի աուդիտ չի անցկացվում: Անցկացվում է և՛ ֆինանսական աուդիտ, և՛ շինարարական առանձին աուդիտ, որը պատվիրում է միջազգային աուդիտորական կազմակերպությունը: Այսինքն՝ հիմնադրամի տնտեսական և ֆինանսական վիճակը կասկած չի կարող հարուցել:

-Այդ դեպքում կասկածանքը, որով ձերբակալվել է Արա Վարդանյանը, հիմնադրամի գումարների հետ ի՞նչ առնչություն ունի:

-Դա հիմնադրամի գումարների հետ որևէ առնչություն չունի: Պարզապես հիմնադրամի ընթացիկ ծախսերն արդյունավետ հոգալու համար վարկային գիծ է բացվել ՀՀ բանկերից մեկում, և տրամադրվել է բանկային քարտ ընթացիկ ծախսերը ավելի մոբիլ իրականացնելու համար: Այդ քարտը տնօրինել է Արա Վարդանյանը և ժամանակ առ ժամանակ այդ քարտից որոշակի գումարներ մի քանի օրով Արա Վարդանյանը ծախսել է իր կարիքների համար: Դրանք հիմնադրամի գումարները չեն, վարկային գծի գումարներն են: Բայց եղել են դեպքեր, որ ինքը նախապես իր միջոցներից մուտք է արել բանկային հաշվին, հետո է փոխանցումը կատարել, կամ հակառակը՝ քարտից կատարել է, և այդ գումարը վերադարձվել է քարտին:

Աղմուկը, որ բարձրացվեց այս ամենի շուրջ, ես կհամարեմ փոթորիկ մեկ բաժակ ջրում:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր