Գլխավոր հերոսուհին Ադրիանա Գալստյանն է. Հակոբ Հակոբյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գլխավոր հերոսուհին Ադրիանա Գալստյանն է. Հակոբ Հակոբյան. life.panorama.am

Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան զույգն այս օրերին զբաղված են իրենց նոր տեսահոլովակի նկարահանումներով: Տեսահոլովակի ռեժիսորի պարտավորությունները կատարել է հենց Հակոբը, նոր աշխատանքի մանրամասների մասին նա առաջինը պատմել է Life.panorama.am-ին:

«Մեր նոր երգը կոչվում է «Տաք ա, տաք ա», որի երաժշտության հեղինակը Վահե Ալեքսանյանն է, իսկ խոսքերը գրել է Ալեքս Միրզոյանը: Գործիքավորումը վստաել ենք Կարեն-Սևակ փրոդաքշենին, իսկ ձայնագրությունն իրականացրել է «Duetro studio»-ն՝ Էդգար Ալեքսանյանի գլխավորությամբ: Ի դեպ՝ ասեմ, որ այս երգը իմ և Արմենի  համար  ֆորմատային կտրուկ փոփոխություն է. Այն ռեգեդոն ոճում ամառային, կիսաակումբային երգ է, և մեզ շատ հետաքրքիր է՝ արդյոք մեզ կսիրեն այս ֆորմատում»,- պատմեց Հակոբը:

Վերջինս ինչպես իրենց «Մամա ջան» տեսահոլովակի, այնպես էլ այս նոր տեսահոլովակի ռեժիսորն  է: Հակոբի խոսքով՝ և բարդ է լինել միաժամանակ երգչի ու ռեժիսորի դերում, և շատ հաճելի:

«Իմ մտքերն իր պրոֆեսիոնալ աչքով իրականություն է դարձրել օպերատոր Սուրեն Թադևոսյանն՝ իր թիմի հետ միասին: Երգի բովանդակությունը երկու տղայի մասին է, որոնք սիրահարված եմ մեկ աղջկա և ամեն մեկը փորձում է իր առաջարկությամբ գրավել այդ աղջկան: Տեսահոլովակի սյուժեն հումորային երանգներ ունի, կարծում եմ՝ կհաջողվի դիտողներին ժպիտ պարգևել»,- նշեց նա:

Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դերասանուհի Ադրիանա Գալստյանն է, ով ոչ միայն խաղում, այլև պարում է այս հոլովակում:

«Մեր գլխավոր հերոսուհին Ադրիանա Գալստյանն է, բայց նաև խաղացել են դերասանուհի Լիանա Վարդանյանն ու պարուհի Միլենան: Տեսահոլովակում կան պարային տեսարաններ, որը բեմադրել է «Ամարաս» ստուդիայի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը»,- նկատեց Հ. Հակոբյանն ու առանձնաբար խոսեց Ադրիանային որպես հերոսուհի ընտրելու որոշումից.

«Ադրիանան իր տեսակով շատ յուրօրինակ է: Բացի նրանից, որ նա շատ գեղեցիկ աղջիկ է, նա նաև որպես դերասանուհի շատ խարակտերային է, ինչն ինձ շատ է դուր գալիս: Ադրիանան շատ ճիշտ է աշխատում տեսախցիկի հետ, իսկ մեր համագործակցության ժամանակ ես բացահայտեցի, որ նա շատ լրջորեն ու մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին. Նա շատ մանրամասնորեն է մոտենում իր աշխատաքի ամեն դետալին, պատրաստ է ամեն հայացքի, շարժման վրա աշխատել այնքան, մինչև ստանա իդեալական արդյունք: Նրա հետ համագործակցությունը մեզ համար մեծ հաճույք էր»,- հավելեց նա:

«Տաք ա, տաք ա» տեսահոլովակի պրեմիերան կկայանա մինչև հուլիսի 15-ը, դրանից հետո տղաները չեն դադարի աշխատել: Այս պահին արդեն Հակոբն ու Արմենը մտածում են իրենց հաջորդ աշխատանքի մասին, քանի որ ցանկություն ունեն իրենց երգացանկին ավելացնել ևս մեկ հեղինակային հայրենասիրական երգ:

life.panorama.am



Նման նյութեր