Արգիշտի Կիվիրյանի հրապարակումը. «Ոնց նայում եմ, Հայաստանում չկա իրավապաշտպան։
Իմ պատկերացմամբ իրավապաշտպանը դա մեր պես շարքային մահկանացուներից վեր կանգնած անձն է, էմոցիաներից զուրկ, որը ցանկացած իրավիճակում ընդունակ է պաշտպանելու մարդու իրավունքները, անկախ նրանից թե այդ մարդը սիրված հերոս է թե հասարակության կողմից ատելի գազան։
Իրական իրավապաշտպանի համար ոչ մի նշանակություն պետք է չունենա մարդու անձը, բարոյական նկարագիրը, սիրված կամ չսիրված լինելը, այլ միմիայն նրա իրավունքները։
Օրինակ, նայում եմ Մանվելի պահը, մամուլում լիքը տեղեկատվություն գնաց, որ նա հիվանդ է դիաբետով ու ռակով, ու այդպես էլ չգտնվեց գեթ մի տեղական իրավապաշտպան, որը կզբաղվեր այդ հարցով, բոլորը լռեցին, քանի որ հասարակության աչքում ինքը ատելի կերպար է։
Բա այդ պարագայում դուք էլ ինչ իրավապաշտպան, թե ձեզ թվում ա որ իրավապաշտպանը պետք է զբաղվի միմիայն հրեշտակների իրավունքների պաշտպանությամբ։ Եվ ուր ենք մենք նման մտածելակերպով հասնելու, ժողովրդավար պետության թե տոտալիտար հասարակության։
Ընդ որում, մի բան հիշեք, եթե այսօր հայ ազգը ընդունակ լինի պաշտպանելու իր տականքի իրավունքները, թույլ չտալու այդ իրավունքների խախտում պետական մարմինների կողմից, վաղը ձեր բոլորի իրավունքները լավագույնս պաշտպանված կլինեն, այլ պարագայում մենք միշտ էլ մնալու ենք բեսպրեդելի այս փակ շղթայում, ընդամենը ժամանակ առ ժամանակ տեղերով փոխվելու են դահիճներն ու զոհերը…»: