Վերլուծաբան Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերն Ադրբեջանում տեղի ունեցած էներգետիկ տեխնոգեն մեծ աղետը, որի հետևանքով Իլհամ բաբայի սուլթանատը մի քանի ժամով ամբողջությամբ հայտնվեց խավարի մեջ մեծ, մտածելու տեղիք է տվել մեր արևելյան հարևանների ղեկավարին…
Չնայած այն հանգամանքին, որ ալիևյան ԶԼՄ-ները փորձում են այս օրերին հանգստացնել հասարակությանը և մեղմել առաջին օրվա տագնապի հետևանքները հասարակության մոտ, ինչպես նաև համոզել ժողովրդին, որ երկրի բոլոր շրջաններում էներգամատակարարումը վերականգնաված է, իրականությունը ավելի դաժան է…
Նախ, ազերիները շատ լավ հասկացան, որ միլիարդավոր դոլարներ զենքի և զինամթերքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ վայրկայանում կարելի է ծնկի բերել, իսկ այդ գնված զենքն էլ վերածել երկաթե ջարդոնի, եթե շարքից հանես Մինգեչաուրի ՀԵԿ-ը, որն ինչպես պարզվում է մատակարարում է Ադրբեջանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 100 տոկոսը…
Երկրորդը, մինչև հիմա Ազերէներջիին չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել էլետրաէներգիայի մատակարարումը երկրի ողջ տարածքում… Միայն հուլիսի 3-ի ցերեկը Բաքվի մետրոպոլիտենում կրկին էներգիայի անջատման պատճառով արգելափակվել էր 30 հազար ուղևոր…
Աղետի առաջին իսկ օրվանից անբնական ակտիվություն է ցուցաբերում Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը….
Վերջինս հուլիսի 4-ին իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ կատաղության տարրեր է ցուցաբերել և հարձակվել է Ազերէնեջիի տնօրեն Փիրվերդիևի և Առողջապահության նախարար Շիրալիևի վրա՝ վերջիններիս մեղադրելով անգործության մեջ…
Այս ամենը շատ վատ պատրաստված թատերական ներկայացում էր, որի շնորհիվ Ալիևը հասարակությանը փորձում է ապացուցել, որ իր մեղավորությունը երկրի էներգետիկ կոլապսի մեջ չկա… Այնինչ, հենց Իլհամ բաբան է մեղավոր այս ամենի մեջ… Միայն պրիմիտիվ հիմարը կարող է մտածել, որ երկրի էներգամատակարարման պահանջարկի 100 տոկոսը ապահովող ՀԷԿ-ը երբևէ խնդիրներ չի ունենալու և չպատրաստվել ֆորս մաժորային իրավիճակներին…
Բացի այդ, նաև պարզվում է, որ երկրի ռազմավարական նշանակություն ունեցող օբեկտները, ինչպես նաև հիվանդանոցները գեներատորներով ապահոված չեն եղել…
Ըստ ընդդիմադիր ազերիական ԶԼՄ-ների հոսանքազրկված են եղել նաև հայ-ադրբեջանական շփման գոտում գտնվող զորամասերը ևս, չնայած նրան, որ Զաքիր Հասանովի գերատեսչությունը հերքում է այդ լուրերը…
Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած տեխնոգեն աղետը ցույց տվեց, որ Ադրբեջանը շատ խոցելի է, իսկ այդ նույն ՀԷԿ-ն էլ Ալիևի աքիլեսյան գարշապարն է, որից անպայման օգտվելու ենք մենք՝ հայերս, եթե նույն Իլհամ Ալիևը հանդգնի կրկին պատերազմ սանձազերծել Արցախի դեմ…
Իլհամ Ալիևը շատ լավ հասկացավ, որ իր վերջին շոուներից մեկը՝ Ադրբեջանի բանակի 100-ամյակին նվիրված ռազմական շքերթից հետո տեղի ունեցած էներգետիկ աղետն ուղղակի զրոյացրեց այդ շքերթի նշանակությունը երկրի ներսում…
Սեփական երեսը փրկելու և սեփական սխալների պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ինչպես շատ բռնապետեր, այնպես էլ Ալիևը, քավության նոխազների է գտնելու և ցուցադրաբար պատժելու է նրանց, որ սոցիում-ամբոխը բավարարված մնա… Որքան կարելի է կռահել, խիստ կպատժվի Ազերէներջիի տնօրեն Էթիբար Փիրվերդիևը, առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևը և այլք…
Հ.Գ. Վերջին տեղեկությունների համաձայն մինչև հիմա Ադրբեջանին էլեկտրաէներգիա են մատակարարում Ռուսաստանը և Վրաստանը՝ Իլհամ Ալիևի խարխլված «էներգետիկ» վարկանիշը գետնով մեկ չտալու համար… Այսինքն, Մինգեչաուրի ՀԷԿ-ը դեռ ամբողջության չի վերականգնվել…