Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Advertisement 1000 x 90

Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 4-5-ը ահազանգեր են ստացվել: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:  Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ, Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Նոր Արեշի 15-րդ փողոցում՝ մոտ 500 քմ, Ֆրունզեի փողոցում` «Մերսեդես» հյուրանոցի մոտակայքում՝ 150 քմ, Սարի Թաղի 23-րդ փողոցի թիվ 16 տան մոտակայքում՝ 1000 քմ։ Աղի լճի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորաններում՝ մոտ 12 հա, Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արագածոտնի մարզի  Օշական գյուղի գերեզմանատան տարածքում՝ 3000 քմ, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ 4000 քմ, Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 1 հա, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ 7000 քմ, Տիգրան Մեծի փողոցում գտնվող մանկապարտեզի մոտակայքում՝ 12 հա: Արարատի մարզում այրվել է Մասիս քաղաքի 1-ին թաղամասի 3-րդ փողոցում՝ 1000 քմ, հիվանդանոցի բակում՝ 200 քմ, Վեդի քաղաքում՝ 1000 քմ: Իսկ Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է 300 քմ, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 11-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 1500 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ 400 քմ, Բալահովիտ գյուղում՝ 7000 քմ խոտածածկ տարածք, Ծաղկունք 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ, 2-րդ փողոցի տներից մեկին հարակից՝ 1500 քմ: Հրդեհի պատճառով այրվել է նաև Առինջ գյուղի Գ թաղամասի 2-րդ փողոցին հարակից՝ 3000 քմ, Արամուս գյուղի Անկախության 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1000 քմ գարու արտ և 2000 քմ խոտածածկույթ, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի գերեզմանատանը՝ 2000 քմ, Շահումյան գյուղի Նավասարդյան փողոցի տներից մեկի դիմաց՝ 800 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու 5-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 1500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: