«Էդ էրեխեքին որ վեռտալյոտով տանեն Կիրովաբադ, իրանք հետ կգան տուն». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Էդ էրեխեքին որ վեռտալյոտով տանեն Կիրովաբադ, իրանք հետ կգան տուն». armeniasputnik.am

Ինչպես գրել էինք, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի տարածքում նախօրեին կորած երկու երեխաներին գտել են Ծափաթաղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։

«Նրանք ժիր, բաևոյ երեխաներ են։ Իրանց եթե վեռտալյոտով տանեն Կիրովաբադ, իջացնեն, կգան կհասնեն իրանց տուն»,- ասաց Շուշանյանը։

Նա պատմեց, որ երեխաներն իրենց անասնապահական ֆերմայում են եղել, այնտեղ են աշխատել։

«Աշխատանքը երևի ծանր է եղել կամ նման մի բան, թողել-գնացել են։ Մի քանի ժամ չեն երևացել, բոլորը խառնվել են իրար` էլ փրկարար, էլ կամավոր, էլ ոստիկանություն»,- ասաց համայնքի ղեկավարը։

armeniasputnik.am