Խորվաթիայի նախագահը Ռուսաստան է ժամանել էկոնոմ դասով և այցելել է հանդերձարանում գտնվող խորվաթ ֆուտբոլիստներին
Advertisement 1000 x 90

Խորվաթիայի նախագահը Ռուսաստան է ժամանել էկոնոմ դասով և այցելել է հանդերձարանում գտնվող խորվաթ ֆուտբոլիստներին

Ինչպես ամենասովորական երկրպագուն

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի ունեցած Խորվաթիա-Դանիա 1/8 եզրափակիչ խաղին ներկա է եղել նաև Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Այդ մասին հայտնել է The Daily Mail-ը:

Բարձրաստիճան պաշտոնյան ժամանել էր սովորական ինքնաթիռով, էկոնոմ դասով, այլ երկրպագուների հետ միասին: Խաղին հետևել է ոչ թե VIP օթյակում, այլ սովորական տրիբունայում, իր հայրենակիցների հետ միասին: «Ուզում էի բոլորին ցույց տալ, որ ամենասովորական երկրպագուն եմ: VIP օթյակում չէի կարող ազգային հավաքականի համազգեստը կրել, այնտեղ գործում է dress code-ը: Իսկ սովորական մարդկանց հետ կարող եմ կրել ազգային թիմի խորհրդանիշով համազգեստը»,- ասել է Խորվաթիայի նախագահը:

Խաղից հետո նախագահը այցելել է խորվաթ ֆուտբոլիստների հանդերձարանը, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Նա նաև խոստացել է, որ ներկա կգտնվի Սոչիում հուլիսի 7-ին կայանալիք Ռուսաստան-Խորվաթիա հանդիպմանը:

lifter.com.ua

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը