«Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ «Պարադիպլոմասի» կազմակերպության ֆիլմը Ամուլսարի մասին կեղծ տեղեկություններ է պարունակում: «Լիդիան Արմենիա»-ն «Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի» անվանումով տեսանյութ է պատրաստել, որում անդրադարձել է նշված ֆիլմին:
«Տևական ժամանակ կասկածելի ֆինանսական աղբյուրներից սնվող «Պարադիպլոմասի» կազմակերպության կեղծ տեղեկություններով լի ֆիլմն Ամուլսարի վերաբերյալ շրջանառվում է հանրային տարբեր հարթակներում։ Մենք որոշել ենք անդրադառնալ այս ֆիլմին՝ բացահայտելով կեղծիքի ցայտուն դեպքերից մի քանիսը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։