Հայրը փրկել է երեխաներին սպիտակ արջի հարձակումից, սակայն ինքը՝ զոհվել է
Advertisement 1000 x 90

Հայրը փրկել է երեխաներին սպիտակ արջի հարձակումից, սակայն ինքը՝ զոհվել է

Ինչպես հաղորդում է BBC-ն, Կանադայում, երեխաներին սպիտակ արջի հարձակումից պաշտպանելիս մահացել է նրանց 31-ամյա հայրը: Հուդզոնի ծովածոցում ձկնորսության հայտնի վայր համարվող Սենթրի կղզում երեխաների հետ հայտնված մարդը հուլիսի 3-ին արջի հարձակման զոհ է դարձել: Հարևանի խոսքով, նա իրեն իսկական հերոսի պես է պահել, հայտնվելով երեխաների և սպիտակ արջի մեջտեղը: Բղավել է, որ երեխաները փախչեն, իսկ ինքը արջի զոհ է դարձել: Երեխաները չեն վնասվել, իսկ հայրը մահացել է: Ավելի ուշ արջին սպանել է մեկ այլ որսորդ: