Ճապոնիան պաշտոնապես հայտարարեց «Աում Սինրիկյո» աղանդի ղեկավարների մահապատժի մասին
Advertisement 1000 x 90

Ճապոնիան պաշտոնապես հայտարարեց «Աում Սինրիկյո» աղանդի ղեկավարների մահապատժի մասին

Ճապոնիայի արդարադատության նախարարությունը հուլիսի 6-ին պաշտոնապես հայտարարել է «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի ղեկավարների, ներարյալ դրա հիմնադիր Տիձուո Մացումոտոյի, որը հայտնի է Սյոկո Ասահարա անվամբ, նկատմամբ յոթ մահապատիժներ ի կատար ածելու մասին: Համապատասխան հայտարարությունը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում արել է գերատեսչության ղեկավար Յոկո Կամիկավան:

«Այսօր յոթ մահապատիժներ ի կատար ածվեցին «Աում Սինրիկյոյի» նախկին անդամների նկատմամբ: Նրանց հանցակազմերը տարբերվում են, սակայն նրանք բոլորը դատարանի կողմից դատապարտվեցին պատժի առավելագույն չափով»,- ասել է նա՝ թվարկելով մահապատժի ենթարկվածների անունները, ինչպես նաև նրանց հանցակազմերը: Բացի Ասահարայից, հուլիսի 6-ին մապատժի է ենթարկվել, մասնավորապես, Կիյոհիդե Հայակավան, որը երկրորդ մարդն էր աղանդում:

Որպես այսպես կոչված շինարարության նախարար նա Յամանասիի պրեֆեկտուրայում ղեկավարել է զարին թունավոր գազի արտադրության գործարանը, որը 1995 թվականին փոշեցրվեց Տոկիոյի գետնուղում: Բացի դրանից, մահապատժի է ենթարկվել Տոմոմասա Նակագավան, որն աղանդում ուներ «հոգևոր կայսեր ներքին գործերի նախարարի» աստիճան: Նա է մայրաքաղաքի մետրոյում անմիջականորեն փոշեցրել նյարդա-կաթվածահարական նյութը և զբաղվել նաև դրա պատրաստմամբ:

«Աում Սինրիկյոն», որն արգելված է աշխարհի շատ երկրներում, կանխագուշակել է աշխարհի մոտալուտ վերջը և այսպես կոչված բարու և չարի վերջին մարտը, որի ընթացքում աղանդի անդամները պատրաստվում էին իրենց թշնամիներին ոչնչացնելու տարբեր մեթոդներով, այդ թվում թունավոր գազերի միջոցով: Սյոկո Ասահարան, որը մահապատժի պահին եղել է 63 տարեկան, իրեն համարում էր ռեինկառնացիայի ենթարված Քրիստոս, Բուդդա և Շիվա աստված: Առավել հայտնի է «Աում Սինրիկյոյի» գազային հարձակումը 1995 թվականի մարտի 20-ին Տոկիոյի մետրոյում, երբ աղանդի անդամները զարին փոշեցրեցին հինգ շարժակազմերում, ինչի հետևանքով զոհվեց 13 մարդ, ևս ավելի քան 6,3 հազարը տուժեցին:



Նման նյութեր