Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է
Advertisement 1000 x 90

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: Հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին որոշվեց, որ համբույրն այնպիսի կարևոր, անփոխարինելի և հուզիչ երևույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել դրան: Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ:

Միջազգային օրն այսօր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, կազմակերպվում են տարբեր մրցույթներ: Միջազգային օրն իր հետ բերել է  նաև հետաքրքիր արդյունքներ: Օրինակ, բավական երկար համբույր գրանցվեց 2005 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվեց 31 ժամ 30 րոպե: Այնուհետև, 2009 թ. Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ գրանցեցին՝ համբուրվելով 32 ժամ: Էկկաչայ և Լակսանա Տիրանարատներն էլ 2013թ. համբուրվել են 58 ժամ 35 րոպե և 58 վայրկյան:



Նման նյութեր