Քարդաշյանների նոր մրցակիցը. Ռոնալդուն 10 մլն դոլարանոց իրապատում շոու կթողարկի Facebook-ում
Advertisement 1000 x 90

Քարդաշյանների նոր մրցակիցը. Ռոնալդուն 10 մլն դոլարանոց իրապատում շոու կթողարկի Facebook-ում

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուն քննարկում է սեփական իրապատում շոուն թողարկելու հարցը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ շոուն նախատեսված կլինի Facebook Watch-ի համար:

Աղբյուրը նշում է, որ 33-ամյա մարզիկը շոուի 13 սերիայի համար կարող է ստանալ 10 մլն դոլար՝ այս ոլորտում դառնալով Քարդաշյանների (Keeping Up With the Kardashians) մրցակիցը:

Նշվում է, որ շոուն հնարավորություն կտա ֆուտբոլիստի երկրպագուներին ծանոթանալ նրա անձնական կյանքի՝ նախկինում անհայտ կողմերին, տեսնել, թե ինչպիսին է նա սիրելիի, երեխաների ու ընտանիքի մյուս անդամների շրջապատում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն աշխարհի ամենահարուստ մարզիկներից է: Նա ապրում է քաղաքացիական կնոջ հետ և ունի 4 երեխա, որից 3-ը լույս աշխարհ են եկել փոխնակ մայրերի օգնությամբ:

tert.am