
Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտի օրը:
Այս մասին տեղեկացրին «Punch Boxing Promotions»-ից: Երիցյանը հուլիսի 28-ին կմասնակցի Սոչի քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ երեկոյին: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկան է (39-9-3, 31Ko):
Մինչ այս Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ և բոլորում հաղթել: