
Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է ունենալ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` MickiToy խաղալիքից:
Օբամեյանգը Instagram-ի իր էջում տեղանյութ հրապարակել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրխ Մխիթարյանի մասնակցությամբ, որտեղ հարցնում է, թե որտեղ է իր MickiToy խաղալիքը:
Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը: Մխիթարյանի խաղալիքը վաճառվում է 11.800 դրամով: