Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա՝ կրտսեր քույրերի Քենդալի և Քայլի Ջենների հետ նշել ԱՄՆ անկախության տոնը 10 տարի առաջ՝ 2008-ին:
Քիմը այդ ժամանակ 27 տարեկան էր: Նկարներից երևում է որ այնքան էլ չի փոխվել:
Իսկ Քենդալն ու Քայլին 11 տարեկան էին և բնականաբար, ուրիշ տեսք ունեն:
Քենդալի համար այդ գործընթացը բնական է ընթացել, չէ որ նա միակն է ամբողջ աստղային ընտանիքից, որը պլաստիկ վիրահատության չի ենթարկվել, իսկ Քայլիի վրա վիրաբույժները լրջորեն աշխատել են:
Չնայած Քարդաշյան-Ջեններ քույրերից ոչ մեկը չի հաստատում իրենց պլաստիկ վիրահատությունները, նրանք առանց ամաչելու ցուցադրում են իրենց հին լուսանկարները, որոնցում ակներև են տարբերությունները նոր լուսանկարների հետ:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը