
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Թաիլանդի քարանձավում մնացած երեխաներին հրավիրել է աշխարհի առաջնության եզրափակիչին:
Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի ֆեյսբուքյան էջը: Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավում մնացած 12 երեխաները ներկա կլինեն մունդիալի եզրափակիչին: ՖԻՖԱ-ն լիահույս է, որ այս կերպ կաջակցի և խիզախություն կփոխանցի երեխաներին:
Ֆուտբոլային թիմի 12 դեռահաս մասնակիցներ և նրանց մարզիչն անհետ կորել էին հունիսի 23-ին քարանձավում։ Հուլիսի 2-ին ռազմական փրկարարներին հաջողվել էր գտնել բոլորդեռահասներին ու նրանց մարզչին, նրանք բոլորը ողջ են, սակայն նրանց տարհանել առայժմ չի հաջողվում։