Վահան Քերոբյան. «Tax on Google»
Advertisement 1000 x 90

Վահան Քերոբյան. «Tax on Google»

«Մի քանի տասնյակ միլիոն դոլար կորցնում ենք մենք ամեն տարի google-ների պատճառով։

Ամեն ամիս մի քանի տասնյակ հազար դոլար ծախսում ենք գովազդի վրա, որտեղ գովազդակիրն արտերկրներում գրանցված google-ն ու facebook-ն են, yandex-ն ու mail.ru-ն։ Մեր երկրում իրենց ծառայություններն են մատուցում շատ ու շատ, ու ամեն օր ավելի շատ ոչ ռեզիդենտ ընկերություններ, airbnb, booking, upwork, yandextaxi և այլն։ Սրանք մրցակցում են իրենց հայաստանյան մրցակիցների հետ, ArmeniaTV-ից ու list.am-ից սկսած ու, ի տարբերություն վերջիններս, մեր երկրում 0 հարկ վճարելով, օրեցօր խլում են շուկան տեղացի խաղացողներից։

Խոսքը, մի կողմից, ԱԱՀ֊ի մասին է, որ ռեզիդենտները վճարում են, իսկ իրենք՝ ոչ իսկ մյուս կողմից, իրենց տեղացի գործընկերներին ոչ ռեզիդենտի եկամտահարկի մասին է, որից “դրսիններն” օգնում են խույս տալ՝ հրամցնելով Հայաստանի և դրանց գրանցման երկրների հետ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերին համապատասխան տեղեկանքներ։ Բազմաթիվ երկրներ վաղուց արդեն լուծել են այդ հարցը՝ ստիպելով google-ներին վճարել իրենց մատուցած ծառայությունների ԱԱՀ֊ն, մոտիկ երկրներից՝ Ռուսաստան, Բելառուս, բայց նաև շատ արևմտյան երկրներ։

Նախորդ կառավարության հետ ահագին առաջ էի տարել էս պրոյեկտը, պետք ա վերջացնել, շատ շատ փող կա էստեղ», – ֆեյսբուքյան էջում գրել է գործարար Վահան Քերոբյանը։