Հրդեհ Չիվա և Ելփին գյուղերի տարածքում. Հրդեհաշիջմանը մասնակցել են 17 փրկարար, 10 զինծառայող, գյուղացիներ
Advertisement 1000 x 90

Հրդեհ Չիվա և Ելփին գյուղերի տարածքում. Հրդեհաշիջմանը մասնակցել են 17 փրկարար, 10 զինծառայող, գյուղացիներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 09:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա և Ելփին գյուղերի տարածքում՝ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 10 զինծառայող, Չիվա և Ելփին գյուղերից 5 բնակիչ:

Ժամը 21:10-ին տեղանքի անանցանելության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհն ինքնամարվել է: Տուժածներ չկան: