Քիմ Քարդաշյանի սեռափոխ խորթ հորը՝ Քեյթլին Ջեներին, որը ժամանակին կրում էր Բրյուս Ջեներ անունը, տեսել են 21-ամյա սեռափոխ մոդել Սոֆիա Հաթչինսի հետ Մալիբուում:
68-ամյա Քեյթլինին ու Սոֆիային պապարացիները նկատել են ընթրիքի գնալիս: Նախկին օլիմպիական չեմպիոնը, ինչպես և իր հարսնացուն, ընտրել են թեթև, առօրեական հագուստ: Քեյթլինը ջինսե կիսատաբատին հաղորդել է էլեգանտություն՝ այն համալրելով կաթնագույն մետաքսե բլուզով:
21-ամյա սեռափոխ Սոֆիան ընտրել է նույն ոճը՝ սև, կարճ կիսատաբատի հետ համադրելով կապույտ բլուզ:
Սոֆիան իր լուքը ամբողջացրել է փոքրիկ պայուսակով, իսկ Քեյթլինը բավականին մեծ ու տարողունակ մեկն է ընտրել:
Զույգը հանդիպում է մոտ մեկ տարի, տեղեկություններ կան նույնիսկ, որ նրանք արդեն նշանված են ու պատրաստվում են շուտով ամուսնանալ: