Նյու Յորքում մահացել է Սարդ-մարդուն և Դոկտոր Սթրեյնջին ստեղծող նկարիչ Սթիվ Դիտկոն. tert.am
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում մահացել է Սարդ-մարդուն և Դոկտոր Սթրեյնջին ստեղծող նկարիչ Սթիվ Դիտկոն. tert.am

Նյու Յորքում 90 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի նկարիչ և գրող Սթիվ Դիտկոն, որը հայտնի է որպես Սարդ-մարդու, Դոկտոր Սթրեյնջի, Հալքի, Երկաթե մարդու և մի շարք այլ հայտնի կերպարների ստեղծող:

The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ նկարչի մահվան մասին տեղեկությունը հաստատել են Նյու Յորքի ոստիկանությունում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Դիտկոյին մահացած են հայտնաբերել նրա բնակարանում դեռ հունիսի 29-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Նշվում է, որ Դիտկոյի դին հայտնաբերելու պահին նա արդեն մահացած է եղել արդեն ենթադրաբար երկու օր: Մահվան հստակ պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հայտնի է, որ Դիտկոն երկար ժամանակ համագործակցել է կոմիքսներ թողարկող Marvel Comics ամերիկյան ընկերության հետ և դարձել մի շարք հանրաճանաչ կերպարների հեղինակը:

tert.am