Միջերկրական ծովում կան բազմաթիվ տեղեր, որոնք շատ նման պատմություն ունեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միջերկրական ծովում կան բազմաթիվ տեղեր, որոնք շատ նման պատմություն ունեն

Սամվել Մարտիրոսյանի հրապարակումը.

Միջերկրական ծովում կան բազմաթիվ տեղեր, որոնք շատ նման պատմություն ունեն։ Սկզբից այնտեղ հայտնվում են գերինտելկտուալ, էստետ, բայց բարոյական պատկերացումներից հեռու Վենետիկի վաճառականները, որոնք ամեն գնով ամենալավ դիրքերում կառուցում են փայլուն ամրոցներ, քաղաքներ: Հետո եկել են թուրքերը, որոնք ընդհանրապես ամեն ինչից հեռու էին, բայց լավ գրավում էին ամրոցներ ու ամեն ինչ ավիրում։ Մնացած տեղերում էլ զնդանն էր էին սարքում։ Պատմական զավեշտը նրանում է, որ վախտին հենց Վենետիկի դոժ Դոնդոլլոն նույնիսկ խաչակրաց արշավանք էր կազմակերպել, որ մասնակիցներին ծախի թուրքերին որպես ստրուկ։

Սա էլ մի նման ճակատագրով ամրոց է. Պալամիդի ամրոցն ա։ Որը երկու անգամ ձեռքից ձեռք ա անցել. թուրքերի ու Վենետիկի: Հետո հույները կարողացել են վերցնել։ Ու որ օսմաններից անկախացել են, որպես պաշտպանված տարածք, տակի քաղաքը, Նաֆպլիոնը սարքել են առաջին անկախ Հունաստանի մայրաքաղաքը։ Հետո է Աթենք տեղափոխվել։



Նման նյութեր