Չափազանց հետաքրքիր ճանապարհորդ է, ունի հայկական արմատներ, նախկին Կիրովաբադից է: Փորձել է լինել տոլերանտ, այն էլ՝ Ադրբեջանում: Իհարկե, լավ մարդկանց էլ է հանդիպել, բայց ստիպված թաքցրել է դեմքը, որ խնդիրներ չառաջացնի այդ մարդկանց համար: Պատերազմը մարդկանց չարացնում է, իսկ պետական քարոզչամեքենան՝ զոմբիացնում է: Ադրբեջանում նա չի փորձել խոսել իր հայկական արմատների մասին, հակառակ դեպքում հոլովակը չէր ստեղծվի. տեղում զանգահարում են հատուկ ծառայություններին և վերջ: Այդուհանդերձ, ճամփորդության ողջ ընթացքում նրան հետևել են, ստուգել են փաստաթղթերը, հատկապես Լենկորանի շրջանում:
Հեղինակը Ադրբեջանից հետո որոշել է այցելել Արցախ, որի մասին նույնպես ֆիլմ է նկարահանել: