Փուքեթ կղզու ափերի մոտ «Ֆենիքս» տուրիստական նավի խորտակման զոհերի թիվը հասել Է 42-ի: Ինչպես հուլիսի 9-ին հաղորդել Է The Nation թերթը, ևս 14-ը մինչև հիմա համարվում Է անհայտ կորած: Ինչպես տեղեկացնում Է Թաիլանդի սպորտի և զբոսաշրջության նախարար Վիրասաք Քովասուրաթը նշել Է, որ ևս մեկ մարմին հայտնաբերվել և ափ Է հանվել: «Մենք հույս ունենք գտնելու մնացածներին, եթե մեզ հաջողվի շրջել նավը»,- հավելել Է նա: Ավելի վաղ իշխանությունները պլանավորել են ջրասույզ եղած զբոսանավը, որը գտնվում Է 40 մետր խորության վրա, բարձրացնել ամբարձիչով հանդերձված նավի և մի քանի ուռկանանավերի միջոցով:
Նրա խոսքով՝ որոշ մարմիններ կարող են գտնել հուլիսի 9-ին: Նա նաև հայտնել Է, որ օրվա ընթացքում փրկարարները կստուգեն մերձակա լողափերը, իսկ ուղղաթիռները և ինքնաթիռները կշարունակեն որոնումները ծովում: Հուլիսի 5-ին հայտնի Է դարձել, որ երկու տուրիստական նավեր («Ֆենիքս» և «Սերենատ»), որոնցում եղել Է գրեթե 150 մարդ, հայտնվել են փոթորկի մեջ և շրջվել Փուքեթի ափերի մոտ: Համանուն նահանգի նահանգապետի տվյալներով՝ «Ֆենիքսում» եղել Է 105 մարդ՝ 93 ուղևոր և 12 անձնակազմի անդամ և գիդեր, փրկել հաջողվել Է սոսկ 49 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: