Ադրբեջանում ճոպանուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդ է զոհվել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում ճոպանուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդ է զոհվել

Ադրբեջանում ճոպանուղում միջադեպ է տեղի ունեցել: Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Quba Palace հյուրանոցում:

Ճոպանի պոկվելու հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս չորսը վնասվածքներ են ստացել: Առկա տեղեկատվության համաձայն՝ մահացածը հյուրանոցի աշխատակիցն է: