Ինչպես են բացատրում ներկրողները դիզվառելիքի գնի թանկացումը. aysor.am
Advertisement 1000 x 90

Ինչպես են բացատրում ներկրողները դիզվառելիքի գնի թանկացումը. aysor.am

Դիզելային վառելիքի մեկ լիտրի գինը Հայաստանում բարձրացել է 10 դրամով։

Բենզին և դիզվառելիք ներկրող երկու խոշոր ընկերություններից` CPS-ից և «Ֆլեշ»-ից, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ թանկացումը գրանցվել է հունիսի 30-ից։

«Դիզելային վառելիքը 460 դրամից դարձել է 470 դրամ»,- տեղեկացրին «Ֆլեշ» ՍՊԸ-ից։

Գնի բարձրացումն, ըստ ներկրող ընկերությունների, պայմանավորված է նավթի համաշխարհային գնի տատանմամբ։

ԱՎԾ տվյալներով նույնպես, 2018 թ. հունիսին մայիսի համեմատ դիզելային վառելիքի գինն աճել է 0.1%-ով։

Բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ. ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրն արժե 450 դրամ, պրեմիումը՝ 470, սուպերը՝ 510 դրամ։

aysor.am