Ռուսաստանի ֆինանսների նախարարության հրապարակած «2019 թ. բյուջեի և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2020 և 2021 թվականների պլանավորման ժամանակահատվածը» փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը զրկվելու է դեպի Ռուսաստան մի շարք բանջարեղեններ արտահանելու արտոնություններից:
Գազարը, ճակնդեղը, հատապտուղը, խաղողի հյութը, եփած կամ պահածոյացված լոլիկները, տոմատի մածուկը կհանվեն զարգացող երկրների արտադրանքի ցանկից, որոնց համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք մուտք գործելու դեպքում սահմանվում էր սակագնի արտոնություն:
Միջոցառումն ուղղված է ազգային տնտեսության զարգացմանը խթանմանը: