Բորիս Ջոնսոնը հեռացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:
«Այսօր վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականն ԱԳ նախարարի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում հաջորդող գործչի անունը կհայտարարվի առաջիկայում: Վարչապետը շնորհակալություն է հայտնում Բորիսին կատարած աշխատանքի համար»,- Sky News-ի փոխանցմամբ՝ ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, նախօրեին հրաժարական էր ներկայացրել Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դեյվիսը: Վերջինս հրաժարական էր ներկայացրել վարչապետի հետ տարաձայնությունների ֆոնին՝ կապված Brexit-ից հետո Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների հարցի հետ: Դեյվիսին այս պաշտոնում փոխարինելու է Դոմինիկ Ռաաբը: